Ընկերության մասին

«Ալբեդո Գրաֆիքս» գովազդա-արտադրական ընկերությունը հիմնադրվել է 2004 թ.: Ստեղծման առաջին իսկ օրվանից մեր նպատակն է ունենալ մատուցվող ծառայությունների ընդգրկուն ցանկ` միևնույն ժամանակ ուշադրության կենտրոնում պահելով որակը: Ըստ այդմ, մենք մշտապես աշխատում ենք մեր թիմի որակների զարգացման և նոր գովազդային տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ: Մեր ընկերության առավելություններից է սեփական արտադրական հենքի առկայությունը, որը թույլ է տալիս պատվիրատուներին առաջարկել առավել շահավետ պայմաններ և իրագործման նվազագույն ժամկետներ:

Ծառայություններ

«Ալբեդո Գրաֆիքս»-ը դինամիկ զարգացող ընկերություն է, որը մշտապես հետևում է շուկայի պահանջներին և ավելացնում է արտադրական կարողությունները: Այս պահին աշխատում ենք ավելի քան 10 ուղղություններով: Մեր պատվիրատուներին առաջարկում ենք ծառայությունների առավելագույն լայն շրջանակ` էսքիզների մշակումից մինչև արտադրություն և մոնտաժում: Այս մոտեցման առավելությունն է ոճական առանձնահատկությունների պահպանումը, միշտ հարմար գինը և, ինչը ոչ պակաս կարևոր չէ, մեկ կատարողի հետ աշխատելու հարմարավետությունը:

Աշխատանքներ

Մեր հնարավորությունների մասին կարելի է պատկերացում կազմել` դիտելով մեր պորտֆոլիոն, որտեղ ներկայացված են աշխատանքներ ինչպես տեղական ընկերությունների, այնպես էլ համաաշխարհային բրենդերի համար: Այս ընթացքում մեր աշխատանքը գնահատել են հարյուրավոր պատվիրատուներ, որոնցից շատերը դարձել են մշտական՝ շնորհիվ մեր ընկերության կորպորատիվ քաղաքականության, որը հիմնված է որակի, օպերատիվության և խնդիրների լուծման անհատական մոտեցման սկզբունքների վրա: